Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Ես արդեն հաղթել եմ»

«Ես արդեն հաղթել եմ»
26.12.2013 | 13:24

Բրիտանական «Channel 4» հեռուստաալիքը Ծննդյան տոների կապակցությամբ հեռարձակել է Էդվարդ Սնոուդենի ուղերձը` հղված միջազգային հանրությանը: Սնոուդենը կոչ է արել դադարեցնել զանգվածային լրտեսումը քաղաքացիների նկատմամբ: ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակիցն ասել է, որ մարդկանց նկատմամբ լրտեսումը այնքան մեծ չափերի է հասել աշխարհում, որ այսօր ծնված երեխան կմեծանա` չիմանալով, ինչ է նշանակում անձնական կյանք: Էդվարդ Սնոուդենը հիշեցրել է Ջորջ Օրուելի հայտնի` «1984» ստեղծագործությունը և ասել, որ ըստ գրողի նկարագրության մարդկանց նկատմամբ իրականացված լրտեսման ձևերը պարզապես ծիծաղելի են այն ամենի համեմատությամբ, ինչ արվում է այսօր: «Մենք միասին կարող ենք գտնել լավագույն հավասարակշռությունը, դադարեցնել զանգվածային լրտեսումը և հիշեցնել կառավարությանը, որ եթե նա իսկապես ուզում է իմանալ՜ ինչ ենք մենք մտածում, ուրեմն հարցնելը ավելի հեշտ է, քան լրտեսելը»: Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում: Վերջերս իր հարցազրույցներից մեկում նա ասել է, որ անձնական բավարարվածության տեսակետից իր առաքելությունը ավարտված է համարում: «Ես արդեն հաղթել եմ», -ասել էր նա:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ